ABCMEDIA
Մեր մեղքով չէ, որ ՀԱՊԿ-ի՝ օգնություն տրամադրելու մասին որոշումը  Երևանը մերժել է. ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը Փաշինյանին

Մեր մեղքով չէ, որ ՀԱՊԿ-ի՝ օգնություն տրամադրելու մասին որոշումը Երևանը մերժել է. ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը Փաշինյանին


Մոսկվան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ ելնում է նրանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն ՌԴ-ն Երևանից պարզաբանում է ակնկալում այդ հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն,գրում է РИА Новости-ն։

«2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և ՀՀ սահմանամերձ շրջաններ է ուղարկվել ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի առաքելություն։

Արդյունքներով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել էր որոշում ՀՀ-ում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։

Մեր մեղքով կամ կազմակերպության մյուս անդամների մեղքով չէ, որ այս հավասարակշռված որոշումը մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից։ ի պատասխան Երևանը ցուցադրաբար նախընտրեց հրավիրել ԵՄ-ից կեղծ դիտորդների. փաստերը վկայում են և կասկած չեն թողնում նրանց աշխատանքի զրոյական արդյունավետության մասին»,-ասված է տարածած հայտարարության մեջ։