24 Նոյ
2024
10° c ԵՐԵՎԱՆ
9.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը հավանության է արժանացել Թեհրանի և Մոսկվայի կողմից. ՌԴ-ում Իրանի դեսպան

ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը հավանության է արժանացել Թեհրանի և Մոսկվայի կողմից. ՌԴ-ում Իրանի դեսպան

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ Irna գործակալությունը; ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը հավանության է արժանացել Թեհրանի և Մոսկվայի կողմից: Այս մասին գրում է Կողմերը սպասում են արտգործնախարարների հանդիպմանը համաձայնագրի նախաստորագրման համար, որից հետո այն իրավական ստուգում կանցնի երկու երկրների կառավարություններում և խորհրդարաններում:

 

Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո այն օրինագծի տեսքով կներկայացվի երկու երկրների խորհրդարաններին:

 

Իրանական կողմից նշում են՝ չպետք է ենթադրել, որ այդ համաձայնագիրը գաղտնի է։ Դա լիովին թափանցիկ գործընթաց է։

 

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ նոր համաձայնագրի շնորհիվ ՌԴ-ն և Իրանը կկարողանան հարաբերությունները նոր հունով տանել։

 

Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում կհանդիպեն Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Կողմերը հանդիպմանը կընդգծեն համաձայնագրի շուրջ աշխատանքների շուտափույթ ավարտի անհրաժեշտությունը։