24 Նոյ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է «Ուրարտու»-ի նոր ֆուտբոլիստը

Ո՞վ է «Ուրարտու»-ի նոր ֆուտբոլիստը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Դենիս Գլուշակովի հետ, հաղորդում է ակումբի կայքը։

37-ամյա փորձառու ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես Մոսկվայի «Լոկոմոտիվի» և «Սպարտակի», ինչպես նաև «Ախմատ», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակի» կազմում` Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։

Ռուսաստանի հավաքականի կազմում Գլուշակովը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, նաև 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։

Ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել «Սպարտակ Կոստրոմայից», որի հետ մրցաշրջանի առաջին հատվածում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Մինչև քովիդի համավարակը ես խիստ գրաֆիկով շախմատ էի խաղում և բնավ մտադիր չէի հեռանալ: Սակայն համավարակից հետո առցանց շախմատն ինձ համար այդքան էլ անվտանգ չէր: Այդ  իսկ պատճառով մոտ 2 տարի կտրվեցի շախմատից: Հետո փորձում էի վերադառնալ, սակայն ռիթմից դուրս էի մնացել»,-ասել է նա: