27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսիները վնասել են ստորջրյա հաղորդակցության մալուխները, որոնք կապում են Եվրոպան և Ասիան

Հուսիները վնասել են ստորջրյա հաղորդակցության մալուխները, որոնք կապում են Եվրոպան և Ասիան

Կարմիր ծովում «Անսար Ալլահ» շարժման անդամների հերթական հարձակման արդյունքում վնասվել են ստորջրյա կապի չորս մալուխներ. տեղեկացնում է իսրայելական Globes թերթը։



Հաղորդվում է, որ AAE-1, Seacom, EIG և TGN մալուխների վնասն արդեն իսկ մեծ խափանում է առաջացրել Եվրոպայի և Ասիայի միջև ինտերնետ կապի մեջ, ընդ որում՝ վնասի մեծ մասը զգացվել է Ծոցի երկրներում և Հնդկաստանում:



Այդ մալուխների վերանորոգումը կարող է տևել առնվազն ութ շաբաթ և հեռահաղորդակցության ընկերությունների համար զգալի գումար արժենալ:


Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ կապի գործունեությանը հասցված վնասը զգալի է, բայց ոչ կրիտիկական, քանի որ նույն տարածաշրջանով են անցնում Ասիան, Աֆրիկան և Եվրոպան կապող այլ մալուխներ, որոնք չեն վնասվել։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական առևտրային նավերը զգալի կորուստներ են կրել ծովային առևտրի խափանումների պատճառով, որոնք առաջացել են Կարմիր ծովում նավերի վրա հուսիների հարձակումների հետևանքով:



Հուսիներն ավելի վաղ հայտարարել էին Կարմիր ծովում առևտրային նավերի վրա ամեն 12 ժամը մեկ հարձակվելու մտադրության մասին։