Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին։
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ևս մեկ փուլ՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ։