ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումն անխուսափելի կլինի, եթե Արևմուտքը զորքեր ուղարկի Ուկրաինա, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս դեպքում պետք է խոսել ուղիղ առճակատման ոչ թե հավանականության, այլ անխուսափելիության մասին, և մենք դա հենց այդպես էլ գնահատում ենք»- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում էսկալացիայի ռիսկերը և ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատման հավանականությունը, եթե Արևմուտքն Ուկրաինա զորքեր ուղարկի։
Պեսկովը հավելել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է իր ասածի պես գնահատեն այդ քայլի հետևանքները և իրենք իրենց հաշիվ տան՝ սեփական գործողություններում։
«Նաև իրենք իրենց հարց տան՝ դա բխո՞ւմ է արդյոք իրենց շահերից, և ամենակարևորը` իրենց երկրների քաղաքացիների շահերից»,- ամփոփել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։