Ուկրաինային օգնում ենք 2014 թվականից, բայց այնտեղ զորք ուղարկելու մտադրություն չունենք․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք ուղարկելու պլաններ չունի, Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն ու նրա դաշնակիցներն աննախադեպ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։ Մենք դա անում ենք 2014 թվականից և այդ աջակցությունը մեծացրել ենք՝ ռազմական լայնածավալ գործողությունների մեկնարկից ի վեր, բայց մենք ՆԱՏՕ-ի զինուժն Ուկրաինա ուղարկելու պլաններ չունենք»,- ասել է նա։