Ուկրաինան օրական 800-ից ավելի զինվորական է կորցնում․ Շոյգու
Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում գերազանցել են 444 000-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՊՆ կոլեգիայի նիստում։
«Հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 444 000 զինվորական»,- ասել է նա։
Շոյգուն նշել է նաև, որ տարեկսզբից սկսած՝ Ուկրաինայի մարդկային կորուստներն օրական անցնում են 800-ը, մեկ օրվա կտրվածքով ոչնչացվում են 120 միավոր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ արևմտյան։
«Մեր զինծառայողների վճռական և ակտիվ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը նվազում է։ Տարեսկզբից հակառակորդն ամեն օր զանձնակազմից կորցնում է միջինը 800 մարդ, ինչպես նաև 120 միավոր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության»,- ասել է Շոյգուն։