ABCMEDIA
Ուկրաինան օրական 800-ից ավելի զինվորական է կորցնում․ Շոյգու

Ուկրաինան օրական 800-ից ավելի զինվորական է կորցնում․ Շոյգու

Ուկրաինայի զինված ուժերի մարդկային կորուստները հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում գերազանցել են 444 000-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ՊՆ կոլեգիայի նիստում։

 

«Հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 444 000 զինվորական»,- ասել է նա։

 

Շոյգուն նշել է նաև, որ տարեկսզբից սկսած՝ Ուկրաինայի մարդկային կորուստներն օրական  անցնում են 800-ը, մեկ օրվա կտրվածքով ոչնչացվում են 120 միավոր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ արևմտյան։

 

«Մեր զինծառայողների վճռական և ակտիվ գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ​​ներուժը նվազում է։ Տարեսկզբից հակառակորդն ամեն օր զանձնակազմից կորցնում է միջինը 800  մարդ, ինչպես նաև 120 միավոր տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության»,- ասել է Շոյգուն։