28 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
-0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆինլանդիան և Շվեդիան կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Ֆինլանդիան և Շվեդիան կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին

ՆԱՏՕի անդամ Ֆինլանդիան և Շվեդիան կմասնակցեն Ռուսաստանի սահմանների մոտ Nordic Response 2024 զորավարժություններին։



Շվեդիան փաստացի դարձավ ՆԱՏՕի անդամ այն բանից հետո, երբ Հունգարիան վավերացրեց անդամակցելու դիմումը: Դաշինքին միանալու ակտի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։



Nordic Response զորավարժությունները կանցկացվեն Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հյուսիսային շրջաններում մարտի 4-ից 15-ը՝ 13 երկրների ավելի քան 20 հազար զինծառայողների մասնակցությամբ։ Nordic Response 2024-ը ՆԱՏՕի Steadfast Defender լայնածավալ զորավարժությունների մի մասն է:



Նորվեգիայի զինված ուժերի տվյալներով՝ Nordic Response-ը ներառում է Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆը: Սպասվում է, որ զորավարժություններին կուղարկվեն ավելի քան 50 նավ, այդ թվում՝ ֆրեգատներ և սուզանավեր, ինչպես նաև 100-ից ավելի կործանիչներ, ուղղաթիռներ և այլ ինքնաթիռներ: