Չթուլանա՛ք, չխեղճանա՛ք. մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, պիտի գնալ կյանքերի հետևից․ Մետաքսե Հակոբյան
«Պայքարի մեջ սուգ չկա՛, խեղճություն ու թուլություն չկա՛… այն, որ ՀՀ-ում իշխանազավթման դերակատարներն ու Արցախի Հանրապետությունում նրանց դրածոները թե՛ պատասխանատու և թե՛ մեղավոր են, որ Արցախը բռնազավթել է թշնամի Ադրբեջանը, իսկ Հայաստանը վտանգի մեջ է, այլևս կայացած փաստ է:
Քոչվոր վայրենիների ավիրող ու արնախում տեսակը մեզ է բաժին հասել ու ոչինչ չի փոխվել, որքան էլ փորձեն նրանց «կիրթ ու կառուցողական» ներկայացնել:
Չթուլանա՛ք, չխեղճանա՛ք. մենք Արցախում շենքեր ու տներ չենք թողել, մեր կյանքերն ենք թողել, մի ողջ Հայրենիք ենք թողել: ՊԻՏԻ ԳՆԱԼ ԿՅԱՆՔԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ…
Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր»