23 Դեկ
2024
-1.8° c ԵՐԵՎԱՆ
-0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Խաղաղության» պայմանագիրը մեզ համար զրո է, կորուստաբեր․ Տիրան Լոքմագյոզյան

«Խաղաղության» պայմանագիրը մեզ համար զրո է, կորուստաբեր․ Տիրան Լոքմագյոզյան

Երկրի գործող վարչապետը բազմիցս հայտարարում է Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին, բայց երբևէ չի խոսել, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը հարձակման ժամանակ։ Նրանք լրատու գործակալություն են միայն։ ABC media-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Փաշինյանի վարած քաղաքականությանը։ 

«Օրինակ՝ գործող իշխանությունը առաջարկում է «խաղաղության պայմանագիր» ու նշում՝ շատ ենք ուզում ստորագրել։ Միևնույն ժամանակ նշում են, որ այդ պայմանագրով խաղաղություն չի լինելու։ Եթե այդպես է, ինչու՞ եք «խաղաղության» պայմանագիր կնքում։ Այստեղից երևում է, որ «խաղաղության» պայմանագիրը մեզ համար ու մեր ցանկությամբ չէ»,-ասում է թուրքագետը։

Այդ «խաղաղության» պայմանագրով մենք կորուստներ, վնասներ ենք ունենալու։ Լոքմագոզյանի խոսքով՝ պետք է վախենալ գործող իշխանության՝ այլ երկրում բանակցությունների գնալուց։

«Երբ մեր արտգործնախարարը գնաց ու հանդիպում ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, ես վախենում էի, որովհետև այստեղ  ինչ-որ առևտուր է տեղի ունենում․ իհարկե առնողը Թուրքիան է, տվողը՝ Հայաստանը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունները այլ բան են հուշում, կուլիսներում տեղի ունեցածը՝ այլ։ Ամենավտանգավորը կուլիսային պայմանավորվածություններն են․ իրենց գեղեցիկ հայտարարություններին մի խաբվեք»,- ասել է Լոքմագյոզյանը։

Ըստ Լոքմագյոզյանի՝ մեր հասարակության մեկ տոկոսն է միայն հասկանում գործող իշխանության քաղաքականության տողատակերը։

«Օրինակ՝ նկատել եք՝ երբ Ֆրանսիան Հայաստանին զենք է տալիս, անպայման նշում է՝ պաշտպանվելու համար է։ Ֆրանսիայի տված զենք կոչվածը գիտե՞ք ինչ է․ 3 հատ ռադար, որից ավելի հզորները մենք ունեինք, գիշերային տեսանելիության սարքեր և հեռադիտակներ, պատկերացնու՞մ եք։ Այսինքն՝ այն, ինչը սովորական խանութից կարող ենք գնել։ Վերջին երկու սարքերից մենք պատերազմի ժամանակ հազարավորները ստացանք՝  Սփյուռքի հաջակցությամբ։ Այդ սարքերը ձեռք են բերել, որպեսզի տեսնենք, թե թշնամին ե՞րբ է գալիս, որտեղի՞ց։ Իսկ թե ի՞նչ պետք է անենք թշնամու դեմ, խոսք չկա։

Այսօր ճոռոմ հայտարարությունները, թե Ֆրանսիայից զենքեր են եկել և այլն, միայն փափուկ բարձ է։ Նրանք այս քաղաքականությամբ մեր հասարակությանը ուզում են ցույց տալ՝ «տեսեք, տեսեք Եվրոպան, Ֆրանսիան մեր մասին ինչպես են մտածում։

Այդ Ֆրանսիա՞ն պետք է մեր մասին մտածեր։ Այն Ֆրանսիան, որ 100 տարի առաջ ձիերի սմբակները շորերով փաթաթել ու գիշերով փախել էր՝ Կիլիկիայի հայերին թողնելով թշնամի թուրքի հետ միայնակ»,- նշել է Լոքմագյոզյանը։

Այնպես չէ, թե եվրոպական երկրները, Ֆրանսիան, ԱՄՆ, ՄԹ Հայաստանի համար վատ գործընկերներ կարող են լինել, պարզապես պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր իր շահին է հետամուտ լինում, ինչը ճիշտ է։ Միայն գործող իշխանությունն է, որ հօգուտ Հայաստանի չի գործում՝ եզրափակում է Տիրան Լոքմագոզյանը։