Երևանում այսօր՝ նոյեմբերի 18-ին մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանկան
վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային
համալիրում Այս պահին Մարզահամերգային համալիրում ընթանում են նստաշրջանի նախապատրաստական
վերջին աշխատանքները։
Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի
դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում
են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող
հարցեր։
Նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 50 երկիր
300 պատվիրակ։
Նստաշրջանի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Հիշեցնենք՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։