ABCMEDIA
ԵՄ-ն ծովային մարդասիրական միջանցքով օգնություն կհասցնի Գազայի հատված

ԵՄ-ն ծովային մարդասիրական միջանցքով օգնություն կհասցնի Գազայի հատված

Եվրոպական հանձնաժողովը հաղորդել է Կիպրոսից Պաղեստին ծովային մարդասիրական միջանցք բացելու մասին: Որոշումը հրապարակել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

 

«Մենք գործարկում ենք Կիպրոսի ծովային միջանցքը Գազայի հատված օգնություն հասցնելու համար՝ Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ», – Լառնակայում մամուլի ասուլիսում հաղորդել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ միայն այս տարի Եվրամիությունը հատկացրել է 250 միլիոն եվրոյի հասնող մարդասիրական օգնություն, սակայն հիմնական մարտահրավերը բեռները Գազա հասցնելն է: