Բայդենիը միայն խայտառակում է ԱՄՆ-ն, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Բայդենի ելույթը։
«Բայդենն իրեն համեմատեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ, որն այնքան էլ տեղին համեմատություն չէ: Ակնհայտ է, որ դա նրա օգտին չէ: Նա խայտառակություն է Միացյալ Նահանգների համար», – գրել է Մեդվեդևը X-ի իր էջում:
Մեդվեդևը նշել է, որ Միացյալ Նահանգների 32-րդ նախագահը, նույնիսկ անվասայլակին նստած, Ամերիկան դուրս բերեց ճգնաժամային իրավիճակից, մինչդեռ Բայդենը «խելագար, մտավոր հետամնաց մարդ է, ով որոշել է մարդկությանը տանել դեպի դժոխք»։
«Ռուզվելտը իր դաշնակիցների, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի հետ միասին պայքարել է հանուն խաղաղության, մինչդեռ «Բայդենը ակտիվորեն և համառորեն փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել»,-նշել է Մեդվեդևը:
Պաշտոնյան գրառման ավարտին ասել է, որ ի վերջո, Ռուզվելտը պայքարեց ֆաշիստների դեմ, իսկ Բայդենը պայքարում է նրանց համար: