27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեդվեդևը քննադատել է Բայդենի ելույթը

Մեդվեդևը քննադատել է Բայդենի ելույթը

Բայդենիը միայն խայտառակում է ԱՄՆ-ն, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Բայդենի ելույթը։

 

«Բայդենն իրեն համեմատեց Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հետ, որն այնքան էլ  տեղին համեմատություն չէ: Ակնհայտ է, որ դա նրա օգտին չէ: Նա խայտառակություն է Միացյալ Նահանգների համար», – գրել է Մեդվեդևը X-ի իր էջում:

 

Մեդվեդևը նշել է, որ  Միացյալ Նահանգների 32-րդ նախագահը, նույնիսկ անվասայլակին նստած, Ամերիկան ​​դուրս բերեց ճգնաժամային իրավիճակից, մինչդեռ Բայդենը «խելագար, մտավոր հետամնաց մարդ է, ով որոշել է մարդկությանը տանել դեպի դժոխք»։

 

«Ռուզվելտը իր դաշնակիցների, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի հետ միասին պայքարել է հանուն խաղաղության, մինչդեռ «Բայդենը ակտիվորեն և համառորեն փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել»,-նշել է Մեդվեդևը:

 

Պաշտոնյան գրառման ավարտին ասել է, որ  ի վերջո, Ռուզվելտը պայքարեց ֆաշիստների դեմ, իսկ Բայդենը պայքարում է նրանց համար: