16 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվայի և Պետերբուրգի օդանավակայանները գիշերը դադարեցրել են աշխատանքն անօդաչուների պատճառով․ հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 200 չվերթ

Մոսկվայի և Պետերբուրգի օդանավակայանները գիշերը դադարեցրել են աշխատանքն անօդաչուների պատճառով․ հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 200 չվերթ

Ռոսավիացիայի հաղորդագրությունների համաձայն՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան Մոսկվայի «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում մտցվել են չվերթների ընդունման և մեկնման սահմանափակումներ․ հայտնում է meduza.io-ն։

Դրանք չեղարկվել են միայն հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան։ Հետաձգվել կամ չեղարկվել է գրեթե 160 չվերթ։

«Մոսկվա» գործակալությունը հայտնել է, որ դրանց մեծ մասը բաժին է ընկել «Վնուկովո»-ին և «Շերեմետևո»-ին՝ համապատասխանաբար 66 և 79 չվերթ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ երեկոյան ՀՕՊ ուժերը խոցել են Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող ուկրաինական 94 անօդաչու թռչող սարք։

Փակվել է նաև Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը։ Այնտեղ սահմանափակումները հանվել են միայն առավոտյան ժամը 9-ին։ «Ֆոնտանկա»-ի փոխանցմամբ՝ չեղարկվել կամ հետաձգվել է 37 մեկնող և 9 ժամանող չվերթ։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի տվյալներով՝ տարածաշրջանի երկնքում խոցվել է 4 անօդաչու սարք։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ