Հինգ մարդ է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության բեռներն օդանավերից նետելու հետևանքով, տեղեկացնում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։
«Զոհերից զատ կան նաև վիրավորներ: Բեռներն ընկել են Գազայի հյուսիսում, երբ հումանիտար օգնության արկղերը օդից ընկել են փախստականների ամբոխի վրա», – տեղեկացնում է հեռուստաալիքը:
Բեռները բերվել են Ալ-Շատի ճամբարի փախստականների համար: Որոշ կոնտեյներների պարաշյուտները չեն բացվել, և դրանք մեծ արագությամբ ընկել են ցած։
Իսկ Պենտագոնի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, որը հայտնվել է ԶԼՄ-ներում այն մասին, որ անկլավի բնակիչները սպանվել են Գազայում ամերիկյան մարդասիրական օգնության օդային արձակման ժամանակ: