26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդասիրական բեռն օդանավից ընկել է Գազայի փախստականների վրա. կան զոհեր

Մարդասիրական բեռն օդանավից ընկել է Գազայի փախստականների վրա. կան զոհեր

Հինգ մարդ է զոհվել Գազայի հատվածում մարդասիրական օգնության բեռներն օդանավերից նետելու հետևանքով, տեղեկացնում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։

 

«Զոհերից զատ կան նաև վիրավորներ: Բեռներն ընկել են Գազայի հյուսիսում, երբ  հումանիտար օգնության արկղերը օդից ընկել են փախստականների ամբոխի վրա», – տեղեկացնում է  հեռուստաալիքը:

 

Բեռները բերվել են Ալ-Շատի ճամբարի փախստականների համար: Որոշ կոնտեյներների պարաշյուտները չեն բացվել, և դրանք մեծ արագությամբ ընկել են ցած։

 

Իսկ Պենտագոնի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունը, որը հայտնվել է ԶԼՄ-ներում այն մասին, որ անկլավի բնակիչները սպանվել են Գազայում ամերիկյան մարդասիրական օգնության օդային արձակման ժամանակ: