
Թրամփը «դավաճանել» է Եվրոպային․ Չեխիայի վարչապետ
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափեցրել և դավաճանել է Եվրոպային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի վերաբերյալ գործարք կնքելով։ Այս մասին Բաբիշն ասել է լրագրողների հետ զրույցում՝ Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։
Անդրադառնալով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ Չեխիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիությունը հայտնվել է լուսանցքում ու դուրս մնացել գործընթացցից։
«Կարծում եմ՝ բոլորս էլ խաղաղություն ենք ցանկանում։ Ես չեմ ասում, թե խաղաղություն նշանակում է ընդունել ռուսական պատկերացումները, բայց փաստն այն է, որ պատերազմը շարունակվում է, Եվրոպան գտնվում է տեղի ունեցողի կողքին, իսկ Թրամփը, Պուտինի հետ կնքելով այս գործարքը, ըստ էության, մեզ դավաճանեց, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք», - նշել է Բաբիշը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձեռք է բերել համաձայնություն, որը նախատեսում է ռուսական դիզելային վառելիքն արտահանել համաշխարհային շուկաներ։


