17 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լոնդոնում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակման

Լոնդոնում բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակման

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ Ադրբեջանի դեսպանատան շենքի առջև, տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի դպրոցներում և ուսումնական հաստատություններում հիջաբ կրելու դեմ գործող սահմանափակումները։

Ակցիայի մասնակիցները, որոնց թվում եղել են Մեծ Բրիտանիայի մուսուլմանական համայնքի և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, պահել են պաստառներ՝ Ադրբեջանի իշխանությանը կոչ անելով հարգել քաղաքացիների դավանանքի և կրոնական ազատությունը, ինչպես նաև դպրոցական աղջիկների՝ իսլամական գլխաշոր (հիջաբ) կրելու իրավունքը։

Ցուցարարները նշել են, որ կրթական հաստատություններում դպրոցական համազգեստի պատրվակով հիջաբի արգելքը խտրականություն է և խախտում է մարդու հիմնարար իրավունքները։ Ակցիայի կազմակերպիչները դեսպանատան ներկայացուցիչներին են փոխանցել նամակ-պահանջագիր՝ ուղղված Բաքվի իշխանությանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ