23 Նոյ
2024
9.3° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհ ֆերմերները թույլ չեն տվել ուկրաինական ավտոբուսների մուտքը երկիր

Լեհ ֆերմերները թույլ չեն տվել ուկրաինական ավտոբուսների մուտքը երկիր

Լեհ ֆերմերները դադարեցրել են Ուկրաինայի հետ սսահմանի Յագոդին-Դորոգուսկ անցակետում ուղևորատար ավտոբուսների տեղաշարժը, հաղորդում է ուկրաինական Strana պարբերականը։

 

Նշվում է, որ դադարեցվել է ավտոբուսների շարժը ինչպես Ուկրաինայից Լեհաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ:

 

Ֆերմերների համազգային բողոքի ակցիան սկսվել է փետրվարի 9-ին։ Լեհաստանի ֆերմերները բողոքի ցույցեր են անցկացնում ամբողջ երկրում՝ արգելափակելով ճանապարհներ ու Ուկրաինայի հետ սահմանի անցակետերը։

 

Անհայտ անձինք արդեն մի քանի անգամ հացահատիկ են թափել ուկրաինական բեռնատարներից և երկաթուղային վագոններից։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Լեհաստան և հրաժարվել Եվրամիության բնապահպանական ծրագրերից, որոնցով նախատեսում է մինչև 2050 թվականը զրոյացնել մթնոլորտ արտանետումների ծավալը։