26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում

Մարտի 12-ին Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ «Ծովային անվտանգության գոտի 2024» խորագրով ռազմածովային զորավարժություններ կմեկնարկեն. հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Զորավարժություններին կմասնակցեն նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի և Հարավային Աֆրիկայի զինված ուժերի ներկայացուցիչներ, ասվում է հրատարակության մեջ։

Tasnim-ը նշում է, որ զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, ծովային գործողությունների ոլորտում օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը: