Հորդանան գետի արևմտյան ափի Թուլկարմ քաղաքից հյուսիս գտնվող գյուղերից մեկում իսրայելցի զինվորները գնդակահարել են երկու պաղեստինցու։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ իսրայելցի զինվորները, որոնք շրջում էին քաղաքացիական մեքենայով, կրակ են բացել խանութի ներսում գտնվող երկու տղամարդու վրա։
Գործակալությունը հայտնում է նաև, որ զինվորականները թույլ չեն տվել շտապօգնության մեքենաներին ժամանակին հասնել վիրավորներին։ Ավելի ուշ տուժածները մահացել են Թուլկարմի հիվանդանոցում: