27 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին գնդակահարել են երկու պաղեստինցու

Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին գնդակահարել են երկու պաղեստինցու

Հորդանան գետի արևմտյան ափի Թուլկարմ քաղաքից հյուսիս գտնվող գյուղերից մեկում իսրայելցի զինվորները գնդակահարել են երկու պաղեստինցու։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

 

Ըստ աղբյուրի՝ իսրայելցի զինվորները, որոնք շրջում էին քաղաքացիական մեքենայով, կրակ են բացել խանութի ներսում գտնվող երկու տղամարդու վրա։ 

 

Գործակալությունը հայտնում է նաև, որ զինվորականները թույլ չեն տվել շտապօգնության մեքենաներին ժամանակին հասնել վիրավորներին։ Ավելի ուշ տուժածները մահացել են Թուլկարմի հիվանդանոցում: