
Մի քիչ էլ Նիկոլին հանդուրժեք ու շուտով շատ հնարավոր է թուրքական տրանսպորտով երթևեկեք, բայց ձրի․ Շարմազանով
Ի՞նչն է միավորում նիկոլականներին եւ հականիկոլականներին․ երկուսն էլ պարտվել են, բայց չեն ուզում դա ընդունել. գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլն ասում էր՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի: Ու այդպես նա տարավ երկիրը դեպի գահավիժում, որտեղից հետ գալը գրեթե անհնարին է թվում։ Մենք էլ՝ ընդդիմադիրներս, ասում ենք՝ մենք չենք պարտվել, Նիկոլն է պարտվել։ Բա որ չենք պարտվել, Շուշիում՝ Ալիեւը, իսկ Բաքվի բանտում՝ Բակո Սահակյանն ի՞նչ գործ ունեն։ Եթե մենք չենք պարտվել, Աշոտյան Արմենն ի՞նչ գործ ունի 10 ամիս կալանքի տակ։
Պարտությունը ընդունելու համար էլ է քաջություն պետք։ Մենք ազգովի պարտված ենք, իսկ ով այսօր իրեն պարտված չի համարում` կամ իրականության հետ կապերը խզել է, կամ էլ՝ թշնամու կողմից է»,-գրել է նա:
Շարմազանովի խոսքով՝ Արցախի հանձնումն նու հայաթափումը հասարակության մեծամասնությանը չի հետաքրքրում, բողոքում են տրանսպորտի թանկացման կամ բուհերի օպտիմալացման դեմ։
«Ջհանդամին թանկացնեն ու օպտիմալացնեն։ Մի քիչ էլ Նիկոլին հանդուրժեք ու շուտով շատ հնարավոր է թուրքական տրանսպորտով երթևեկեք, բայց զատո ձրի…Երանի Եռաբլուրի տղերքին, որ էս ամոթը չեն տեսնում», – գրել է Շարմազանովը։