04 Մար
2025
3° c ԵՐԵՎԱՆ
-4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով ձերբակալված Գագիկ Սարգսյանը կալանավորվեց

ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով ձերբակալված Գագիկ Սարգսյանը կալանավորվեց

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու  գործով ձերբակալված դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկանում ենք նրա որդու՝ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

«Հայրս` Գագիկ Սարգսյանը, մեկ ամսով կալանավորվեց», – գրել է Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։