26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենիքը պետության սահմանների մեջ խցկելու փորձ․ ԿԳՄՍՆ-ի նոր նախագիծը

Հայրենիքը պետության սահմանների մեջ խցկելու փորձ․ ԿԳՄՍՆ-ի նոր նախագիծը

ԿԳՄՍ նախարարությունը Քաղաքացու օրվա առիթով առաջարկել է դպրոցներում «Հայրենիքը պետություն է» խորագրով ուսումնական նախագիծ իրականացնել: Նախարարության այս նախագիծը չի արժանացել մասնագետների հավանությանը։  Նրանց պնդմամբ՝ այս ձևակերպմամբ հայրենիքն ու պետությունը տարանջատվում են։ Հայրենիքի սահմաններն անփոփոխ են, իսկ պետության սահմանները՝ փոփոխական։ Առանց մեկի, մյուսի գոյությունն անհնար է։ Հայրենիք-պետություն տարբերությունների ու ընդհանրությունների մասին՝ ռեպորտաժում։