Մահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրը
55 տարեկան հասակում վախճանվել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի երկարամյա համայնքապետ Կորյուն Գարեգինի Մինասյանը:
Նա ծնվել է 1969 թվականի հունվարի 2-ին Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ավարտել է Շենիկի միջնակարգ դպրոցը, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ–ի Իրավաբանության ֆակուլտետը: Ծառայել է Խորհրդային բանակում, ապա շուրջ 14 տարի աշխատել է Արմավիրի ոստիկանական համակարգում, որպես քննիչ եւ հետաքննչական ստորաբաժանման ղեկավար:
Մասնակցել է 1991-1994 թվականների Արցախյան պատերազմին՝ ակտիվ դերակատարություն ունենալով Արցախի բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը:
2002 թվականին ընտրվել է Արմավիրի մարզի Շենիկ ավանի գյուղապետ: 2022 թվականից մինչև մահը հանդիսացել է Բաղրամյան համայքի Շենիկ գյուղի վարչական ղեկավարը: Նրա ղեկավարության տարիներին համայնքը բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցել:
Կորյուն Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրենի Շենիկ գյուղում մարտի 16-ին ժամը 17:00-ից։ Հուղարկավորությունը մարտի 17-ին ժամը 13:00-ին։
Կորյուն Մինասյանը ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի եղբայրն է։