
Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին, այն միակողմանի փակ է
Քարաթափում է տեղի ունեցել Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին․ այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Այսօր ժամը 09։57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ ոլորանի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
Իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ։