
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի ժամանել է Թբիլիսի, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Օդանավակայանում Ստոլտենբերգին դիմավորել են արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և ՆԱՏՕ–ում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։
«Կառավարության վարչակազմում տեղի կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը, որից հետո լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով»,- ասվում է մամուլի ծառայությունում։
Ստոլտենբերգը նախատեսում է նաև հանդիպում ունենալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Ավելի վաղ, Յենս Ստոլտենբերգը այցով եղել էր Ադրեջանում, իսկ Վրաստան այցից հետո կժամանի Հայաստան: