25 Հնս
2024
ABCMEDIA
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է

ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի ժամանել է Թբիլիսի, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Օդանավակայանում Ստոլտենբերգին դիմավորել են արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին և ՆԱՏՕում Վրաստանի դեսպան Վիկտոր Դոլիձեն։

«Կառավարության վարչակազմում տեղի կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը, որից հետո լրատվամիջոցների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով»,- ասվում է մամուլի ծառայությունում։


Ստոլտենբերգը նախատեսում է նաև հանդիպում ունենալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Ավելի վաղ, Յենս Ստոլտենբերգը այցով եղել էր Ադրեջանում, իսկ Վրաստան այցից հետո կժամանի Հայաստան: