26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոգևոր և հոգեբանական անվճար աջակցություն` պատերազմի հետևանքով տուժածներին

Հոգևոր և հոգեբանական անվճար աջակցություն` պատերազմի հետևանքով տուժածներին

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամն առաջարկում է անվճար հոգևոր-հոգեբանական աջակցություն՝ հետպատերազմական իրավիճակի հետևանքով հոգետրավմայի ու հետտրավմատիկ սթրեսի մեջ հայտնված մեր հայրենակիցներին Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան ու Թալին քաղաքներում, Տավուշի մարզի Իջևան, Բերդ և Դիլիջան քաղաքներում և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Հիմնադրամի կողմից հրավիրված ժողովին ներկա են եղել մի շարք հանրային դեմքեր, քաղաքական գործիչներ։ Միջոցառման ավարտին «Գոյ» թատրոնի դերասանները հոգեբանական փոքրիկ խաղ ներկայացրին` 2020 թվականի իրադարձություններից հետո հուսալքված մարդկանց հոգեբանորեն աջակցելու նպատակով: Մանրամասները՝ ռեպորտաժում: