
Հուսիները հայտարարել են Էյլաթի վրա հրթիռային հարձակման մասին
Եմենի հուսիների «Անսար Ալլահ» շարժումը թևավոր հրթիռներ է արձակել հարձակվել է Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի ուղղությամբ․ հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը մի քանի թևավոր հրթիռ են արձակել Պաղեստինի հարավում գտնվող Ում ալ-Ռաշրաշ շրջանում իսրայելական օբյեկտների ուղղությամբ։ Նրանք հաջողությամբ խոցել են իրենց թիրախները»,-ասել է Սարիան՝ հուսիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։