26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսիները հայտարարել են Էյլաթի վրա հրթիռային հարձակման մասին

Հուսիները հայտարարել են Էյլաթի վրա հրթիռային հարձակման մասին

 Եմենի հուսիների «Անսար Ալլահ» շարժումը թևավոր հրթիռներ է արձակել հարձակվել է Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի ուղղությամբ․ հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

«Հրթիռային ուժերը մի քանի թևավոր հրթիռ են արձակել  Պաղեստինի հարավում գտնվող Ում ալ-Ռաշրաշ շրջանում իսրայելական օբյեկտների ուղղությամբ։ Նրանք հաջողությամբ խոցել են իրենց թիրախները»,-ասել է Սարիան՝ հուսիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։