16 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի վարչապետը ճգնաժամային խմբի նիստ է հրավիրել սպասվող բողոքի ցույցերի պատճառով

Ֆրանսիայի վարչապետը ճգնաժամային խմբի նիստ է հրավիրել սպասվող բողոքի ցույցերի պատճառով

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն միջգերատեսչական ճգնաժամային խմբի նիստ է հրավիրել՝ հոկտեմբերի 17-ին նախատեսված զանգվածային սոցիալական բողոքի ցույցերի նախապատրաստման նպատակով․ հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Ինչպես հաղորդվում է, ճգնաժամային խումբը հավաքվում է ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի խնդրանքով։

Իշխանություններն ակնկալում են մոտ 250 ցույց և 80 երթ ամբողջ երկրում։

Ոստիկանության աղբյուրի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ին Փարիզից դուրս կհավաքվի ավելի քան 150․000 ցուցարար։ Սպասվում է, որ մոտ 40․000 մարդ էլ դուրս կգա մայրաքաղաքի փողոցներ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ