
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է երթևեկել կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար», – ասվում է հաղորդագրության մեջ:
Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, բայց ձնահյուսից պաշտպանող թունելներով:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։