23 Հոտ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևան ժամանող ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Թբիլիսիում, մյուսը դեռ օդում է

Երևան ժամանող ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել Թբիլիսիում, մյուսը դեռ օդում է

Երևանում խիտ մառախուղի պատճառով 2 ինքնաթիռ չի կարողանում վայրէջք
կատարել։ ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի
հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։

Ըստ չվացուցակների՝ Մոսկվա-Երևան թռիչքն արդեն վայրէջք է կատարել
Թբիլիսիում, իսկ մյուսը՝ Շարմ-էլ Շեյխ-Երևան թռիչքն իրականացնող ինքնաթիռը դեռ օդում
է։

«Հստակ չեմ կարող ասել՝ երբ կկարգավորվի, բայց եղանակային ամենափոքր
փոփոխությունն էլ կարող է իրավիճակ փոխել»,- ասել է Մողրովյանը։