Երևանում խիտ մառախուղի պատճառով 2 ինքնաթիռ չի կարողանում վայրէջք
կատարել։ ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի
հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը։
Ըստ չվացուցակների՝ Մոսկվա-Երևան թռիչքն արդեն վայրէջք է կատարել
Թբիլիսիում, իսկ մյուսը՝ Շարմ-էլ Շեյխ-Երևան թռիչքն իրականացնող ինքնաթիռը դեռ օդում
է։
«Հստակ չեմ կարող ասել՝ երբ կկարգավորվի, բայց եղանակային ամենափոքր
փոփոխությունն էլ կարող է իրավիճակ փոխել»,- ասել է Մողրովյանը։