08 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ են մեր վճարումներն ուշանում․ Wildberries-ի վաճառողները դիմել են Միշուստինին

Ինչո՞ւ են մեր վճարումներն ուշանում․ Wildberries-ի վաճառողները դիմել են Միշուստինին

Wildberries-ի վաճառողները դիմել են Ռուսաստանի կառավարության ղեկավարին՝ խնդրելով վերահսկել իրացված ապրանքների դիմաց վճարումների ուշացումների հետ կապված իրավիճակը գրում է «Կոմերսանտ»-ը։

Առցանց հարթակներում վաճառողների միության նախագահ Անդրեյ Պասինկովն օգոստոսի սկզբին համապատասխան դիմում է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Միության տվյալներով՝ հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում վաճառողների 95,6%-ը չի ստացել իր հասանելիք գումարը։ Վճարումները պետք է փոխանցվեին մինչև օգոստոսի վերջ։ Կազմակերպության գնահատմամբ՝ խոսքը մոտավորապես 20 միլիարդ ռուբլու մասին է։

Wildberries-ն, իր հերթին, հայտարարել է, որ թեև վաճառողների մեծ մասի հետ հաշվարկներն արվել են, սակայն որոշ ձեռնարկատերերի վճարումներն իսկապես ուշանում են։

Վճարումների ուշացումները մարքեթփլեյսը կապել է «Վաճառողի հաշվեկշիռ» (Баланс продавца) համակարգի վրա կատարված DDoS հարձակումների հետ։ Պաշտպանական մեխանիզմները կարող են ժամանակավորապես կասեցնել միջոցների ուղարկման առանձին գործառնությունների մշակումը, հայտնել են Wildberries-ում։ Այդ պատճառով հայտերի մի մասը կարող է մշակվել սովորականից ավելի երկար։

Wildberries-ի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ «վաճառողների բոլոր միջոցներն ապահով ձեռքերում են և փոխանցվում են անհրաժեշտ տեխնիկական ընթացակարգերի ավարտից հետո»։

Հունիսի կեսից ի վեր Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվում է Wildberries-ի ամենամեծ պահեստների վրա Ռուսաստանի տարբեր շրջաններում: 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ