08 Սեպ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի փոխարտգործնախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի փոխարտգործնախարարն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Հանդիպման առանցքում են եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունն ու երկարաժամկետ խաղաղության հաստատումը։

Կողմերը քննարկել են նաև TRIPP երթուղու իրագործումը, ենթակառուցվածքների կառուցումն ու TRIPP-ի զարգացմամբ զբաղվող ընկերության ստեղծումը։

Քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ օրակարգի, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ