ABCMEDIA
Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Բաղդասարյանը հրաժարական է տվել

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Բաղդասարյանը հրաժարական է տվել

Սույն թվականի նոյեմբերի
15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող
Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի
7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը  «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։

Համաձայն «ԱԺ Կանոնակարգ»
օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի, Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ
չի վերցրել իր դիմումը, ուստի նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։

Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ։