05 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի մեջլիսն ընդունել է թուրք զինծառայողների ներկայությունն Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնում երկարացնելու մասին օրինագիծը

Թուրքիայի մեջլիսն ընդունել է թուրք զինծառայողների ներկայությունն Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնում երկարացնելու մասին օրինագիծը

Թուրքիայի մեջլիսում
ընդունվել է օկուպացված Արցախի Ակնայի շրջանում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի
կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու մասին
օրինագիծը։  Այս մասին գրում է Milliyet պարբերականը։ 

Օրինագիծը մեջլիսի
քննարկմանը և ընդունմանն էր ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ակնայում ռուս-թուրքական
մոնիթորինգի կենտրոնը բացվել է  2021 թվականի
հունվարին։

Պաշտոնական հաղորդագրությամբ մոնիթորինգի կենտրոնի նպատակ
էր ձևակերպվել ու հռչակվել «ԼՂ-ում հրադադարի պահպանմանն ու նոյեմբերի 9-ին Հայաստանի,
Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված մյուս մյուս պայմանավորվածությունների
կատարմանը հետևելը»։