20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շոլցը խոսել է Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին

Շոլցը խոսել է Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցի մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ մոտ մեկուկես տարի առաջ է հեռախոսազրույց ունեցել։

«Մեր վերջին հեռախոսազրույցը եղել է 2022 թվականի դեկտեմբերին, մինչ այդ մենք ավելի հաճախ էինք խոսում միմյանց հետ»,- ասել է Շոլցը Markische Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում։

Կանցլերը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը սկսելուց մի քանի օր առաջ նրանք անձամբ Մոսկվայում չորս ժամից ավելի մանրամասն զրույց են ունեցել։

Կրեմլը բազմիցս ընդգծել է, որ երբեք չի հրաժարվել Կիևի հետ երկխոսությունից։ Ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, դրա համար այժմ նախադրյալներ չկան, քանի որ խաղաղության շարժը բացառված է թե՛ Ուկրաինայի, թե՛ հավաքական Արևմուտքի կողմից։ Նրա խոսքով, իրավիճակը կարող է գնալ խաղաղ ճանապարհով միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն դե ֆակտո իրավիճակը և նոր իրողությունները, Մոսկվայի բոլոր պահանջները հայտնի են։