
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով РИА Новости-ին «Հայաստանի բարեկամների ցանց» խմբի զեկույցի դրույթները, հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։
Մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը»:
«102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, այն, որ նրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,-հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Ստիպելով այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց հստակ ոչինչ չի առաջարկում»,- ընդգծել են գերատեսչությունում։