Էրդողանը ԱՄՆ է գնալու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մայիսի սկզբին ԱՄՆ մեկնել՝ հայտնում են Daily Sabah-ը։
«Նախագահ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին այց կատարել Միացյալ Նահանգներ»,- ասվում է հայտարարությունում։
Սա Էրդողանի առաջին բանակցություններն են լինելու Սպիտակ տանը Ջո Բայդենի նախագահության օրոք։
Էրդողանը և Բայդենը կքննարկեն, մասնավորապես, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, պաշտպանական ոլորտում համագործակցությունը և ահաբեկչության դեմ պայքարը