19 Նոյ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենի, Բլինկենի և Օսթինի դեմ հայց է ներկայացվել՝ Գազայում «ցեղասպանությունը կանխելու անկարողության» և դրան օժանդակելու համար

Բայդենի, Բլինկենի և Օսթինի դեմ հայց է ներկայացվել՝ Գազայում «ցեղասպանությունը կանխելու անկարողության» և դրան օժանդակելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին  դատի են տվել՝ Գազայի հատվածում «ցեղասպանությունը
կանխելու անկարողության» և դրան օժանդակելու համար։

Երկուշաբթի օրը հարուցված
դաշնային հայցում ասվում է նրանց՝ «Իսրայելի կառավարության կողմից իրականացվող ցեղասպանությունը
կանելու անկարողության և դրանում մասնակցության» մասին:

Նյու Յորքում գործող
Center for Constitutional Rights (CCR) քաղաքացիական ազատությունների խումբը հայց
է ներկայացրել պաղեստինյան իրավապաշտպան կազմակերպությունների, Գազայի պաղեստինցիների
և պաշարված անկլավում ազգականներ ունեցող ԱՄՆ քաղաքացիների անունից:

 «Իսրայելի կառավարության
շատ առաջնորդներ հստակ ցեղասպանական մտադրություն են արտահայտել և օգտագործել պաղեստինցիներին
ապամարդկայնացնող բնութագրեր, ներառյալ «մարդանման կենդանիներ», – գրել է CCR-ն իր
բողոքում:

Հայցում նաև ընդգծվում
է, որ այս «մտադրության մասին հայտարարությունները»՝ զուգորդված պաղեստինցիների «զանգվածային
սպանությունների» հետ, վկայում են «վերահաս ցեղասպանության հանցագործության մասին»: