
Դավիթ Գյուրջինյանը ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
Նա 2023թ. մարտի 14-ին նշանակվել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Գյուրջինյանը ծնվել է 1962 թ․ օգոստոսի 26-ին Երևանում։ 1979 թ․ ոսկե մեդալով ավարտել է Կամո քաղաքի հ․ 1 միջնակարգ դպրոցը։
1985-1986 թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ 1989 թ․ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Զբաղեցրել է մի շարք պաշտոններ։
Անկուսակցական է: