ABCMEDIA
Դավիթ Գյուրջինյանը ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Դավիթ Գյուրջինյանը ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում

Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի  ռեկտորի պաշտոնում։

Նա 2023թ. մարտի 14-ին նշանակվել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Գյուրջինյանը ծնվել է 1962 թ․ օգոստոսի 26-ին Երևանում։ 1979 թ․ ոսկե մեդալով ավարտել է Կամո քաղաքի հ․ 1 միջնակարգ դպրոցը։

1985-1986 թթ․ ծառայել է խորհրդային բանակում։ 1989 թ․ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Զբաղեցրել է մի շարք պաշտոններ։

Անկուսակցական է: