Տարածքների հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից շրջափակմանը. իրանագետ
Տարածքների հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից շրջափակմանը, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Տելեգրամյան «Հետպատերազմ» ալիքի քարտեզում կարմիրով նշված է Հայաստանի այն կտորը, որը բռնազավթված է թշնամու կողմից, իսկ կանաչով՝ բարելավված մեր տարածքները։ Վերջինների հանձնումը թշնամուն հանգեցնելու է Կիրանց և Բերքաբեր գյուղերի երեք կողմից շրջափակմանը և Ոսկեպարի ու Բաղանիսի անմիջական մատույցներում թշնամու հայտնվելուն:
«Բացատրությունը», թե Բաքվի բարբարոսական վարչախմբին տարածքների հանձնումը պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն բռնազավթված մեր տարածքների, դրանք նախկին գյուղեր են, չի դիմանում քննադատության, որովհետև, դիցուք, Ղզլհաջիլին հենց թշնամու վերահսկողության տակ է, իսկ հայկական բանակը միայն դրա մատույցներում է, ուստի խոսք է գնում ոչ թե գյուղի, այլ դրան հարող տարածքների հանձման մասին, այն դեպքում, երբ թշնամին չի պատրաստվում դուրս գալ որևէ տեղից։
Հաջորդ քարտեզներում թշնամու երկու մարտական դիրքերն են Հայաստանից բռնազավթված տարածքում, որոնք սպառնում են Բերքաբերին և, ըստ էության, անհնարին դարձնում կրկին մեր տարածքում գտնվող Ջողազի ջրամբարի լիարժեք օգտագործումը»,- գրել է Ոսկանյանը։